Ինձ համար նա եզակի է․ Մեսսին նշել է իր կարիերայի լավագույն մարզչին — Armsport.am

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե ում է համարում իր կարիերայի լավագույն մարզիչը։

«Ինձ համար Գվարդիոլան եզակի է։ Իհարկե, կան աներևակայելի ուժեղ այլ մարզիչներ, բայց նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա։ Ինձ համար նա անմրցելի է։ Երբ խոսքը վերաբերում է խաղի նկատմամբ նրա տեսլականին, խաղին նախապատրաստվելուն և խաղացողների հետ շփմանը, նա իսկապես կատարյալ մարզիչ է։ Նա լավագույնն է, և մենք բախտավոր էինք, որ նրան ունեինք «Բարսելոնայում», և ամեն ինչ կատարյալ ստացվեց՝ համաձայն նրա պատկերացումների», — Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղացել է 17 մրցաշրջան։ 778 խաղում նա խփել է 672 գոլ և նվաճել 35 գավաթ։ Գվարդիոլան կատալոնացիների գլխավոր մարզիչն է եղել չորս տարի (2008-2012), որի ընթացքում ակումբը նվաճել է ռեկորդային 14 գավաթ։

Leave a Comment