26 քաղաքացիներ կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

Iravaban.netը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում տեղադրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կրթության և գիտության բնագավառներում գործունեություն իրականացնող մի շարք ՀՀ քաղաքացիներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունման անհրաժեշտությունը։

Պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց ցանկը՝ անուններով

  Հ/Հ   Անուն, ազգանուն          Ծննդյան թիվը        Զինկոմիսարիատ

1) Համլետ Սերգեյի Սիմոնյանին  06.01.1999թ. Արարատի մարզի ,

2) Տիգրան Հայկի Եգանյանին   05.02.1999թ. Երևանի թիվ 3,

3) Անդրանիկ Ատոմի Մարգարյանին   16.10.1998թ. Երևանի թիվ 3,

4) Հայկ Առնակի Գասպարյանին   07.11.1999թ. Երևանի թիվ 2,

5) Սարգիս Անդրեասի Հովհաննիսյանին   28.09.1999թ. Կոտայքի մարզ,

6) Ռաֆայել Մանվելի Պետրոսյանին   21.01.1999թ. Երևանի թիվ 3 ,

7) Լևոն Արմենի Թադևոսյանին   20.11.1998թ. Երևանի թիվ 3 ,

8) Տիգրան Նաիրիի Հովհաննիսյանին   26.06.1999թ. Վայոց Ձորի մարզ,

9) Գոռ Աշոտի Օհանյանին   19.11.1998թ. Երևանի թիվ 1,

10) Գրիգոր Արմենի Կիրակոսյանին   15.09.1999թ. Երևանի թիվ 2,

11) Սերգո Սմբատի Հարությունյանին   29.02.2000թ. Երևանի թիվ 3,

12) Հրաչ Յուրիի Այունցին   10.07.1999թ. Երևանի թիվ 3,

13) Արման Աշոտի Գալստյանին   10.07.1998թ. Արմավիրի մարզի,

14) Մարտին Արմանի Աղաջանյանին   23.11.1998թ. Երևանի թիվ 4,

15) Վահագն Նորիկի Ալթունյանին   28.10.1999թ. Երևանի թիվ 3,

16) Վահան Ապրեսի Սահակյանին  17.04.1998թ. Արագածոտնի մարզ,

17) Հրայր Հրաչյայի Սահակյանին   23.08.1998թ. Երևանի թիվ 1,

18) Գառնիկ Արմենի Ոսկանյանին   23.12.1998թ. Երևանի թիվ 1,

19) Լևոն Նորայրի Մուրադյանին   12.07.1999թ. Երևանի թիվ 3,

20) Արամ Կարենի Դրամբյանին   07.08.1999թ. Երևանի թիվ 2,

21) Մհեր Գագիկի Վարդանյանին   15.01.1998թ. Երևանի թիվ 4,

22) Տիգրան Կարենի Պետրոսյանին   02.09.1999թ. Երևանի թիվ 2,

23) Կարեն Աշոտի Մովսիսյանին   23.06.1999թ. Երևանի թիվ 4,

24) Խաչատուր Գագիկի Խաչատրյանին   14.03.1998թ. Երևանի թիվ 2,

25) Հովհաննես Հովակիմի Հովակիմյանին   22.12.1998թ. Արագածոտնի մարզ,

26) Հայկ Արթուրի Դհերյանին   22.02.1999թ. Երևանի թիվ 3:

 

Իրավական հիմքը

Որոշումը հիմնված է՝ 

  • «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» օրենքի վրա,
  • ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի վրա։

Կապը կառավարության ծրագրի հետ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և 2022  թվականի  նոյեմբերի  16-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի  81-րդ կետի 6-րդ ենթակետի «ժ» պարբերությունից:

Ակնկալվող արդյունքը՝

Նախագծի ընդունումը նարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Բյուջետային ազդեցություն

Որոշման ընդունումը չի առաջացնում ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում, – տեղեկացնում է Iravaban.netը ։

Leave a Comment