Հետախուզվողի վերաբերյալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Շիրակի քրեական ոստիկանների հետ։
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13-ին, Երևանի Թումանյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց առանց հաշվառման հասցեի 32-ամյա տղամարդ։
Հոկտեմբերի 3-ից նա հետախուզվում էր գողություններ, գողության փորձեր կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։