Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ իշխանությունները Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018 թվականին Վեհափառի դեմ ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակի մեջ թմրամիջոց տեղադրելու մեջ։
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,- գրել է Բաբայանը։
Քննչական մարմինները հայտնում են, որ Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որոնք վերաբերում են «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» և «զվարճանքի կամ հանդիսադիր վայրում» թմրամիջոց ապօրինի իրացնելուն։
Փաստաբան Բաբայանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները Արշակ սրբազանին ձերբակալել են Քննչական կոմիտեի շենքում: