ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ աշխատակիցներն այս պահին Գյումրիում են։ 24News-ը կապ հաստատեց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հետ։
«Քաղաքացիները նկարել, ուղարկել էին ինձ։ Տեղյակ ենք, որ մի քանի «Պռադո» է եղել, մի հատ էլ միկրոավտոբուս է եղել ԱԱԾ-ակաների։ Եկել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Այդ տարածք են մտել, դուրս եկել, թե ում հետ են հանդիպել՝ պարզ չէ»,-նշեց նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները եղել են նաև Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում, որտեղ ուզում էին պատարագ անցկացնել։
«Այսինքն՝ քահանաները որոշել են, որ չեն խախտի նվիրապետական կարգը։ Երեկ եկել էին 2 հոգով՝ քահանային համոզելու։ Այսօր արդեն ավելի շատ են», – նշեց Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ այս պահին այլ տեղեություններ չունի։
Հասմիկ Սարգսյան
–00—ՅՄ