Վալտոնեն. Մինսկի խմբի լուծարումը կնպաստի ԵԱՀԿ բյուջեի հաստատմանը

Վալտոնեն. Մինսկի խմբի լուծարումը կնպաստի ԵԱՀԿ բյուջեի հաստատմանը

4 դեկտեմբերի 2025 – 17:39 AMT

PanARMENIAN.Net – ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթաց է արձանագրելL

Նա նաև ասել է, որ Մինսկի խումբը և դրա ենթակառուցվածքները փակելը կնպաստի նաև ԵԱՀԿ բյուջեի հաստատման հիմնական խոչընդոտի վերացմանը, հայտնում է Արմենպրեսը։

«Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթացին: Օգոստոսին մենք հասանք կոնսենսուսի՝ Մինսկի խմբի ենթակառուցվածքները փակելու ուղղությամբ, որոնք զբաղվում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»,- ասել է Վալտոնենը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել էր 1992 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Կառույցի համանախագահները եղել են Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են համատեղ դիմում՝ ԵԱՀԿ-ին ուղղված՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից այդ ձևաչափն ամբողջությամբ դադարեցրել է իր աշխատանքը։

Leave a Comment