Բրազիլիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Նեյմարը հեթ-տրիկ է ձևակերպել «Խուվենտուդի» դեմ խաղում։ Բրազիլիայի Ա Սերիայի 37-րդ տուրի մրցավեճում «Սանթոսը» հաղթել է 3-0 հաշվով:
Ձախ ծնկի մենիսկի վնասվածքով խաղացող 33-ամյա ֆուտբոլիստը 3 գոլերն էլ խփել է երկրորդ խաղակեսում:
Օրեր առաջ խոսելով վնասվածքով խաղալու մասին՝ Նեյմարն ասել էր, որ վնասվածքը նյարդայնացնող է, բայց դա այն չէ, ինչը կկանգնեցնի իրեն։
Նախորդ խաղում, որտեղ նույնպես Նեյմարը խաղում էր վնասվածքով, նա գրանցել էր գոլ ու գոլային փոխանցում: