Մեկնարկել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Գորիսը, Վեդին, Մասիսը, Վաղարշապատը և Ստեփանավանը։

Դեկտեմբերի 4-13-ը ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ ուղարկելով կարճ հաղորդագրություն 1041 համարին՝ հայատառ գրելով քաղաքի անունը՝ Գորիս, Վեդի, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան: 1 հաղորդագրության արժեքն է 50 դրամ:

Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։

Leave a Comment