Կառավարությունը հավանություն է տվել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կկատարելագործվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, ինչի արդյունքում կբարձրանա Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային և դատավարական ընթացակարգերը: Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսել ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսական գործիքակազմ` սահմանելով գործող կարգավորման համեմատությամբ ևս 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն (փաստացի` շուկայական արժեքից 30 տոկոս ավելի), կատարելագործել օտարվող սեփականության նկարագրության կազմման հարաբերությունները՝ սահմանելով նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվում են տեխնիկական սարքավորումների օգտագործման հնարավորություն՝ դրանց ցանկի, կիրառման կարգի՝ Կառավարության որոշմամբ սահմանմամբ հնարավորությամբ՝ ապահովելով տեխնոլոգիական ոլորտի նվաճումների կիրառումը՝ քննարկվող գործընթացում կազմվող սեփականության նկարագրության արձանագրությունների հիմնավորվածությունն ու արժանահավատությունն ապահովելու նպատակով, ամբողջական կարգավորել օտարվող սեփականության նկարագրության կազմման հարաբերությունները` նախատեսելով այդ գործընթացում նորագույն տեխնիկական միջոցների կիրառման և այլ կարգավորումներ և այլն: