4 դեկտեմբերի 2025 – 16:43 AMT
PanARMENIAN.Net – ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պերե Խոան Պոնս Սամպիետրոն ԱԳ նախարարների խորհրդի 32-րդ նստաշրջանի ընթացքում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը շարունակվում են։ Դա լավ նորություն է։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,–ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։