Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է Նալբանդյան փոցոցում կատարվելիք երթևեկության փոփոխության մասին։

«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան  փողոց – Սայաթ – Նովայի պողոտա –խաչմերուկից մինչև  Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Comment