Ես հույս չունեմ, որ արդարացնելու եք, Եվրոպական դատարան եմ դիմելու և հիմնավորում պահանջեմ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր Գագիկ Ծառուկյանի՝ ենթադրյալ ապօրինի հարստացման գործի քննությունը։ Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ցանկացավ հարց ուղղել հանրային մեղադրողին։

Հարգելի դատարան, հարգելի մեղադրող, ես ուշադիր լսում եմ, իհարկե օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, հանցանքը կատարված է, պետք է մարդիկ պատժվեն։ Հարգելի մեղադրող Վազգեն Պողոսյանի տունը խուզարկել են 20 թվականի փետրվարին, ճի՞շտ է, թե ոչ, որ ինքը ձերբակալված է եղել։ Ինչ-որ մի թղթի կտոր գտնելով, Ծառուկյանի վրա գործ են հարուցել։ Գործը տեղում չեն հարուցել, ես ուզում եմ պատասխանեք, եթե հանցանք է, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, խի՞ հուլիսին։ Ես ինչ արել եմ իմ պետության համար եմ արել, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ եմ հովանավորել։․․․ Դուք Ձեր գործն եք անում, բայց Դուք էլ գիտեք, որ անմեղ եմ։ Ես հույս չունեմ, որ ինձ արդարացնելու եք, ես Եվրոպական դատարան եմ դիմելու և հիմնավորում պահանջեմ։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment