ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը խաղաղության գործընթացին աջակցող կենսական քայլ է. Վալտոնեն


ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը կենսական քայլ է, որն աջակցում է խաղաղության գործընթացին՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ:


Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթաց է արձանագրում, իսկ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները փակելու որոշումն աջակցում է այդ գործընթացին: Այն նաև նպաստում է ԵԱՀԿ բյուջեի հաստատման հիմնական խոչընդոտի վերացմանը՝ ասել է Վալտոնենը:

Դիտումների քանակ8

Leave a Comment