https://arm.sputniknews.ru/20251204/pashinjann-u-rubinjany-stum-en-levvon-zurabjany-banakcajin-pastatghteri-masin-96518904.html
Փաշինյանն ու Ռուբինյանը ստում են․ Լևոն Զուրաբյանը՝ բանակցային փաստաթղթերի մասին
Փաշինյանն ու Ռուբինյանը ստում են․ Լևոն Զուրաբյանը՝ բանակցային փաստաթղթերի մասին
Sputnik Արմենիա
ՀԱԿ փոխնախագահը շեշտեց՝ հրապարակումներից հետո Փաշինյանի և ՀՀ նախկին երեք նախագահների միջև բանավեճի նյութը սպառված է, քանի որ հնարավոր չէ բանավիճել փաստերի… 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T13:56+0400
2025-12-04T13:56+0400
2025-12-04T14:03+0400
լևոն զուրաբյան
նիկոլ փաշինյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/226/60/2266042_0:32:1601:932_1920x0_80_0_0_eb36433e263f6e6bee98e58ca0bd40a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ Կառավարության կողմից հրապարակված բանակցային փաստաթղթերը հաստատում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան, որի հետևանքով կորցրել ենք Արցախն ու ունեցել ենք շուրջ 5000 զոհ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։Նրա համոզմամբ՝ այդ մերժումով Փաշինյանը մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ըստ էության, նա լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020թ․։ Դրա հետևանքները եղան ոչ միայն Արցախի կորուստը, շուրջ 5000 զոհերը, այլև այսօր էլ ՀՀ-ն այնքան վնասված ու թուլացած է, որ ընդհուպ խոսք է գնում արդեն Հայաստանի Հանրապետության գոյության մասին։Զուրաբյանը նաև հավելեց՝ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը հրապարակելու պահանջը թերի է կատարել, քանի որ հրապարակվել են միայն ներկայացված առաջարկները, բայց ոչ հայկական կողմի պատասխաններն այդ առաջարկներին։ՀԱԿ-ի փոխնախագապը նաև մանրամասներ հայտնեց 2019թ․ ներկայացված առաջարկի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Արցախի 5 շրջաններում, որոնց պարագծով պետք է տեղակայված լինեին խաղաղար ուժերը, պետք է մուտք գործեին բացառապես Ադրբեջանի քաղաքացիական իշխանություններ, այսինքն՝ ադրբեջանական բանակ կամ որևէ ուժային կառույց ոտք չէր դնելու նշված 5 շրջաններ։ Միջազգային խաղարար ուժերի կազմը պետք է որոշվեր Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ կոնսենսուսով։ Շրջափակումը լիարժեք վերանալու էր։«Մի կարևոր բան էլ, որ Փաշինյանն ու Ռուբինյանը հերքում են և սուտ են ասում, թե լուծարվելու էր Ղարաբաղի կարգավիճակը։ Իրականում հակառակը՝ սահմանվելու էր միջազգայնորեն լեգիտիմ միջանկյալ կարգավիճակ»,- ասաց Զուրաբյանը՝ մեջբերելով փաստաթղթից մի հատված։Ըստ դրա՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքները, որոնք ապահովագրում են Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեության կազմակերպումը»։Զուրաբյանի խոսքով՝ սա նշանակում է, որ ԼՂ իշխանությունները ոչ միայն շարունակելու էին գործել իրենց լիազորությունների լիարժեք ծավալով, այլև այդ ծավալը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից։Միաժամանակ, ըստ առաջարկվող պլանի՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովվելու էր մի քանի երաշխիքներով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման պարտավորությամբ, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր էին ճանաչվում և դառնում Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ համանախագահ երեք երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։«Սա այն էր, ինչը պետք է իրագործվեր առաջին փուլով, այսինքն՝ անմիջապես։ Դրանից հետո պետք է լիներ երկրորդ փուլ, որն ընդգրկում էր այն հարցերը, որոնց լուծումը դեռ պետք է բանակցվեր։ Այսինքն՝ մենք լիարժեք խաղաղությունն արդեն հաստատել ենք, բանակցում ենք այլ չլուծված հարցերի մասին։ Որո՞նք էին այդ հարցերը․ Քելբաջարի և Լաչինի վերադարձ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացվող միջանցքի պահպանումով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո՝ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման հիման վրա»,- ասաց Զուրաբյանը։
լեռնային ղարաբաղ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/226/60/2266042_158:0:1441:962_1920x0_80_0_0_014083a754cc7d713c60de0a15f040ec.jpg
լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
ՀԱԿ փոխնախագահը շեշտեց՝ հրապարակումներից հետո Փաշինյանի և ՀՀ նախկին երեք նախագահների միջև բանավեճի նյութը սպառված է, քանի որ հնարավոր չէ բանավիճել փաստերի իսկության շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ Կառավարության կողմից հրապարակված բանակցային փաստաթղթերը հաստատում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան, որի հետևանքով կորցրել ենք Արցախն ու ունեցել ենք շուրջ 5000 զոհ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Պնդում եմ, որ այս հրապարակումները մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, որը 2019թ․ ապրիլին և հունիսին ստացել է կարգավորման պլան (չգիտես, թե ինչու ապրիլի պլանը չի հրապարակել), որով հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով, նաև այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, և մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանն ու ընդհանրապես բանակցությունները»,- ասաց Զուրաբյանը։
Նրա համոզմամբ՝ այդ մերժումով Փաշինյանը մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ըստ էության, նա լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020թ․։ Դրա հետևանքները եղան ոչ միայն Արցախի կորուստը, շուրջ 5000 զոհերը, այլև այսօր էլ ՀՀ-ն այնքան վնասված ու թուլացած է, որ ընդհուպ խոսք է գնում արդեն Հայաստանի Հանրապետության գոյության մասին։
Զուրաբյանը նաև հավելեց՝ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը հրապարակելու պահանջը թերի է կատարել, քանի որ հրապարակվել են միայն ներկայացված առաջարկները, բայց ոչ հայկական կողմի պատասխաններն այդ առաջարկներին։
ՀԱԿ-ի փոխնախագապը նաև մանրամասներ հայտնեց 2019թ․ ներկայացված առաջարկի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Արցախի 5 շրջաններում, որոնց պարագծով պետք է տեղակայված լինեին խաղաղար ուժերը, պետք է մուտք գործեին բացառապես Ադրբեջանի քաղաքացիական իշխանություններ, այսինքն՝ ադրբեջանական բանակ կամ որևէ ուժային կառույց ոտք չէր դնելու նշված 5 շրջաններ։ Միջազգային խաղարար ուժերի կազմը պետք է որոշվեր Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ կոնսենսուսով։ Շրջափակումը լիարժեք վերանալու էր։
«Մի կարևոր բան էլ, որ Փաշինյանն ու Ռուբինյանը հերքում են և սուտ են ասում, թե լուծարվելու էր Ղարաբաղի կարգավիճակը։ Իրականում հակառակը՝ սահմանվելու էր միջազգայնորեն լեգիտիմ միջանկյալ կարգավիճակ»,- ասաց Զուրաբյանը՝ մեջբերելով փաստաթղթից մի հատված։
Ըստ դրա՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքները, որոնք ապահովագրում են Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեության կազմակերպումը»։
Զուրաբյանի խոսքով՝ սա նշանակում է, որ ԼՂ իշխանությունները ոչ միայն շարունակելու էին գործել իրենց լիազորությունների լիարժեք ծավալով, այլև այդ ծավալը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից։
Միաժամանակ, ըստ առաջարկվող պլանի՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովվելու էր մի քանի երաշխիքներով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման պարտավորությամբ, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր էին ճանաչվում և դառնում Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ համանախագահ երեք երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
«Սա այն էր, ինչը պետք է իրագործվեր առաջին փուլով, այսինքն՝ անմիջապես։ Դրանից հետո պետք է լիներ երկրորդ փուլ, որն ընդգրկում էր այն հարցերը, որոնց լուծումը դեռ պետք է բանակցվեր։ Այսինքն՝ մենք լիարժեք խաղաղությունն արդեն հաստատել ենք, բանակցում ենք այլ չլուծված հարցերի մասին։ Որո՞նք էին այդ հարցերը․ Քելբաջարի և Լաչինի վերադարձ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացվող միջանցքի պահպանումով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո՝ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման հիման վրա»,- ասաց Զուրաբյանը։