Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը և կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքներ են ստացել Լա Լիգայի 19-րդ տուրի «Ատլետիկի» դեմ հետաձգված խաղում, որն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով (3:0):
Ըստ COPE-ի տեղեկությունների՝ Ալեքսանդեր-Առնոլդի մոտ կասկածվում է ազդրի հետին մկանի վնասվածք: Կախված վնասվածքի ծանրության աստիճանից՝ անգլիացին կարող է բաց թողնել 1-ից մինչև 6 շաբաթ: Կամավինգան, իր հերթին, խնդիրներ ունի կոճի հետ:
Թեպետ բժշկական հետազոտությունների պաշտոնական արդյունքները դեռ հրապարակված չեն, ակումբում երկու ֆուտբոլիստների վիճակն էլ գնահատում են որպես «անհանգստացնող»:
Հիշեցնենք, որ երկու խաղացողներն էլ ստիպված են եղել վաղաժամ լքել խաղադաշտը: Ալեքսանդեր-Առնոլդը փոխարինում է խնդրել 55-րդ րոպեին և դաշտից հեռացել կաղալով, իսկ Կամավինգան փոխարինվել է 69-րդ րոպեին: