Արամ Ա–ն Բեյրութում հանդիպել է Հռոմի պապի հետ

Արամ Ա–ն Բեյրութում հանդիպել է Հռոմի պապի հետ

4 դեկտեմբերի 2025 – 12:42 AMT

PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապ Լեոն 14-րդին վերջինիս Լիբանան կատարած այցի շրջանակում, որը կայացել է Լիբանանի նախագահական նստավայրում, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Արամ Ա կաթողիկոսը ներկա է գտնվել նաև Հռոմի պապի մատուցած պատարագին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հռոմի պապի Լիբանան այցի ընթացքում նա հանդիպել է նաև տարբեր կրոնական փոքրամասնությունների ղեկավարների հետ՝ կոչ անելով միավորվել հանուն երկրի վերականգնման՝ պատերազմական անցյալի, քաղաքական անկայունության և տնտեսական ճգնաժամի ֆոնին։

Լեոն 14-րդը Լիբանան էր մեկնել Թուրքիայից, որտեղ մասնակցել էր Պոլսի հայկական Սուրբ Աստվածածին մայր տաճարում մատուցված պատարագին։ Լեոն 14-րդը հայկական հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ողջույն էր հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի հայ առաքելական համայնքին:

Leave a Comment