Ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 2018 թվականի համեմատ․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ի կառավարության նիստում ներկայացրեց կամավոր ատեստավորման վերաբերյալ հաշվետվություն։

Փորձնական կարգով կամավոր ատեստացիայի համակարգը ներդրվել է 2021 թվականից, որը  հասանելի էր 7-ից 12-րդ դասարանների յոթ առարկաները դասավանդող ուսուցիչների համար։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ 2023 թվականից համակարգը հասանելի դարձավ բոլոր դասարանների բոլոր առարկաները դասավանդողների համար։

2021-ից 2024 թվականներին կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցել են ու վարձատրության փոփոխություն արդեն ունեին 6321 ուսուցիչներ, որը ուսուցիչների ուսուցչական համակազմի շուրջ 20% ն է։

Նախորդ տարի 56.7% մասնակցող ուսուցիչներ առաջին անգամ էին մասնակցում գործընթացին, ինչը ցույց էր տալիս, որ կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների վստահությունը էապես բարձրացել է, և այս տարի մենք փաստացի ունենք իրավիճակ և այս որոշման նախագիծը այն մասին է, որ կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թվականին պլանավորված էր շուրջ 8. 607 8 միլիարդ 673 միլիոն 771 հազար 400 դրամ և այս ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դա լրացնել ևս շուրջ 2.16 միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 միլիարդ դրամ։

Հավելեց, որ 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության ֆոնդն էլ զգալիորեն աճել է 25 թվականի նկատմամբ և միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 միլիարդ դրամով աճ է գրանցել 18 թվականի համեմատ ինչը նշանակում է 67% աճ ունենք 18-ի նկատմամբ։

Բացի կամավոր ատեստավորումից կա տարակարգի վերափոխված մեխանիզմ, որը ևս մինչև 50% հավելավճար է հնարավորություն տալիս ստանալ։ Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչները ունեն 25% հավելավճար, գյուղական փոքր դպրոցներում ևս մինչև 50% հավելավճարի հնարավորություն կա, և սա հնարավոր է դարձնել մեր երկրում մի իրողություն, որ մենք իսկապես ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ։  Այսօր արդեն 700000 և ավել վարձատրություն ստացող ուսուցիչները մեր իրականության մասն են։

Նախարարը ամփոփեց 2025 թվականի կամավոր ատեստավորման ցուցանիշները․  «Հիմա ամփոփվում են 25 թվականի կամավոր ատեստավորման ցուցանիշները, և ակնհայտ է, որ թե՛ դիմելիության և թե՛ մասնակցության ցուցանիշներով մենք կամավոր ատեստավորման համակարգը կարող ենք արձանագրել, որ կայացել է և զարգանում է։ Այս տարի ատեստավորմանը մասնակցության համար դիմել էին ավելի քան 8400 հոգի, նրանցից ավելի քան 7200-ը կամ 84%-ը մասնակցել են, այս պահին դեռևս բողոքարկումների փուլում ենք, բայց բողոքարկումների արդյունքներն էլ դեռևս չհաշվարկելով, 67.2%-ը դրական է հաղթահարել ատեստավորման գործընթացը։ Խոսքը շուրջ ևս 4852 հոգու մասին է, որոնցից ավելի քան 2870-ը առաջին անգամ է մասնակցել ատեստավորմանը և դրական արդյունք ունի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ նախնական արդյունքներով շուրջ 9200 ուսուցիչներ կամավոր ատեստավորված են և ունեն վարձատրության բարձրացում, սա նշանակում է մեր ամեն երրորդ ուսուցիչը այս պահին կամավոր ատեստավորված է արդեն և այս թիվը բողոքարկումներից հետո կարող է միայն աճել», – ասաց նախարարը։

Նախորդ տարվանից ատեստավորումը էլեկտրոնային եղանակով է անցկացվում, այս տարի բողոքարկումն էլ են էլեկտրոնային ձևաչափով իրականացվել և գործընթացը շարունակաբար բարելավվում է։

Leave a Comment