Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը

Վանաձորի  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։

 Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝ Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։

 Դահլիճում ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, մարզային և համանքային պաշտոնական այրեր, ինչպես նաև մշակութային գործիչներ հանրապետության տարբեր քաղաքներից։

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով ստեղծված պարային ներկայացման առաջնախաղը հանդիսատեսի հավանությանն արժանացավ։

Հաջորդ 2 ներկայացումները սպասվում են դեկտեմբերի 12-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։

Leave a Comment