Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակներում։
Քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը և խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։
Նախարարները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը «դրական ներդրում է ունենում տարածաշրջանային համագործակցության մեջ»։