Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Ֆինանսների կենտրոնի ղեկավարի հետ – Նորություններ 04.12.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության Ֆինանսների գերազանցության կենտրոնի (Center of Excellence in Finance) առաջնորդության և ուսուցման էկոհամակարգերի թիմի ղեկավար Այդա Տուրկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության մանրամասներին, որի շրջանակներում կենտրոնը նախատեսում է իրականացնել ծրագիր, որը միտված է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների շարունակական կրթությանը, ինչպես նաև կորպորատիվ մշակույթի բարելավմանը:

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է Ֆինանսների գերազանցության կենտրոնի հետ համագործակցությունը, որը, լինելով ոչ միայն զուտ տեխնիկական աջակցություն, այլև վստահության և գործընկերության խորացման հարթակ, կարող է մեծապես նպաստել պետական ֆինանսական կառավարման համակարգի արդիականացմանը

 

Leave a Comment