Դեկտեմբերի 4-ին կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց վերջին 11 ամիսներին պետությանը վերադարձված գույքի վերաբերյալ հաշվետվությունը։
«2025թվականի հունվարի մեկից մինչ օրս, միայն պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, և սրան գումարած նաև դատախազական ներգործության արդյունքում, երբ մենք արտադատական կարգով ենք կարողանում պետությանը և համայնքին գույք վերադարձնել», – ասաց վարդապետյանը։
Այս պահի դրությամբ արդեն փաստացի վերադարձված է 174 միլիոն 545 հազար դոլարին համարժեք, 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։
«11 ամիսների ընթացքում վերադարձրել են երեք մանկապարտեզ, վերադարձրել են մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որոնք քառակուսի մետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում»։
Նշեց, որ պարպերաբար այդ գույքերը հրապարակում են և հանրությունը յուրաքանչյուր գույքի մասին տեղեկացված է, ինչպես նաև կադաստրային արժեքի և չափի մասին, և որ վարչական շրջանում կամ մարզում է գտնվում գույքը։
Բացի գույքից պետությանն է վերադարձվել նաև դրամական միջոցներ։
2024 թվականի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ ստեղծված վերականգնված միջոցների միասնական հաշվի վրա են վճարվում բոլոր դրամական վերականգնումները, բացառությամբ հարկային ոլորտում միջոցներին, որոնք վճարվում են հարկ վճարողների միասնական հաշվին։
Գլխավոր դատախազը հավելեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ այսօրվա դրությամբ 20 միլիարդ 678 միլիոն դրամ փաստացի մուտք ունենք վերականգնված միջոցների միասնական հաշվին։