04 Դեկտեմբերի 2025, 10:50
Ամերիկահայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանը ներառվել է ԱՄՆ գեղասահքի Փառքի սրահում։ Հանդիսավոր արարողությունը նախատեսված է հունվարի 9-ին՝ Սենթ Լուիսում Prevagen 2026 գեղասահքի ԱՄՆ առաջնության ընթացքում։
Հարությունյանը ներառվել է Փառքի սրահում որպես ակնառու մասնագետ։
Իր կարիերայի ընթացքում նա մարզել և շարունակում է մարզել էլիտար հայտնի գեղասահորդների, այդ թվում՝ Իլյա Մալինինին, Միշել Կվանին, Սաշա Քոհենին, Էշլի Վագներին, Ադամ Ռիփոնին, Մրայա Բելին, Մաո Ասադային, Ջեֆրի Բաթլին, Սոֆյա Սամոդելկինային։