Միացյալ Նահանգները այլևս չի ծախսում իր սեփական միջոցները Ուկրաինային օգնության համար, իսկ ՆԱՏՕ-ն զենք է գնում Վաշինգտոնից՝ Կիևին մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք այս պատերազմի վրա գումար չենք ծախսում, մենք ամեն ինչ վաճառում ենք ՆԱՏՕ-ին։ Մեզ այլևս չեն թալանում, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։ Բայդենը բոլորին տալիս էր մեր ունեցած ամեն ինչը, անվճար բաժանում էր մեր հրթիռները և ամեն ինչ, ինչ նրանք ուզում էին։ Նա չէր հասկանում, թե ինչ է անում։
Հիմա ամեն ինչ վճարվում է լրիվ գնով՝ սկզբում ամեն ինչ գնում է ՆԱՏՕ-ն, ապա ՆԱՏՕ-ն է բաշխում այն։ ՆԱՏՕ-ն վճարում է մեզ», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Նախագահը հավելել է, որ կցանկանար տեսնել ուկրաինական հակամարտության ավարտը։