«Սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ եւ դատարկ ստեր խոսելուց, նա նաեւ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է». Աշոտյանը` Ռուբինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

Երեկվանից նիկոլական քարոզիչները լծվել են Փաշինյանի վրայից արյունաբեր դավաճանի խարանը մաքրելու գործին։

Անիրատեսական, անիմաստ զբաղմունք, քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է։

Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով եւ պրիմիտիվ «սրամտություններով»։

Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը, այդ թվում՝ նրան այդքան ինքնաոգեւորող։

Ավելին, ես հերձել եմ եւ հերձելու եմ սրանց ստերը՝ անընդմեջ եւ անընդհատ։

Ու, հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ եւ դատարկ ստեր խոսելուց, նա նաեւ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է։

Իսկ նրանց բանակցային կռուտիտներին կանդրադառնամ լրացուցիչ։

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment