Ֆուտբոլի կանանց Իսպանիայի հավաքականը` Ազգերի լիգայի կրկնակի հաղթող

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։

Եզրափակչի պատասխան խաղում իսպանիայի հավաքականը Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Գերմանիայի ընտրանուն։ Կողմերի միջև առաջին մրցավեճում դարպասի գրավում չէր եղել։

Իսպանիայի հավաքականը տիտղոսը նվաճել է երկրորդ անգամ անընդմեջ։ Իսպանուհիները նաև աշխարհի գործող չեմպիոնն են։

Leave a Comment