VAR-ը լրացուցիչ արտոնություններ կունենա աշխարհի 2026 թվականի առաջնությունում։ Այս մասին հայտնում է The Times-ը:
ՖԻՖԱ-ն պատրաստվում է ստանալ հատուկ թույլտվություն՝ ընդլայնելու VAR-ի լիազորությունները Մունդիալ-2026-ում՝ ներառյալ միջամտությունը անկյունային հարվածների որոշումների և երկրորդ դեղին քարտերի վերանայման հարցերում:
Փոփոխությունները կիրականացվեն փորձնական հիմունքներով և կոնկրետ աշխարհի առաջնության համար: Դա նշանակում է, որ փորձարկումները կարող են չօգտագործվել ակումբային մրցաշարերում և մյուս լիգաներում:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունիսի 1-ին՝ մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում մեկնարկելիք աշխարհի առաջնությունը: