Ռեալը կարող է թանկարժեք պաշտպան գնել. հայտնի է անունը — Armsport.am

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գերմանացի պաշտպան Նաթանիել Բրաունը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում, հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Նշվում է, որ «արքայական» ակումբը նախատեսում է 22-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքները ձեռք բերել 2026 թվականի ամռանը։ Գերմանական ակումբը պաշտպանին գնահատում է 60-70 միլիոն եվրո։

Բրաունի գործող պայմանագրի ժամկետը «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։ 2025/26 մրցաշրջանում Նաթանիելը մասնակցել է 18 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Leave a Comment