Վինիսիուսը երբեմն կորցնում է կենտրոնացումը, բայց նա հիասքանչ մարդ է․ Կրոս

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Տոնի Կրոսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի մասին, հայտնում է Marca-ն։

«Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա առաջընթաց գրանցում։ Վինիսիուսը երբեմն կորցնում է կենտրոնացումը, բայց նա հիասքանչ մարդ է։

Մրցակիցներն ու երկրպագուները նրա վրա մեծ ճնշում են գործադրում։ Նա դեռ երիտասարդ է ու կարող է ավելի լավ հաղթահարել նման իրավիճակները»,- նշել է Տոնի Կրոսը։

Leave a Comment