«Էդքան լավ ծրագիր էր Քի Վեսթը, իրականացնեիք, դուք եք հրաժարվել, գնացել Մադրիդյան սկզբունքներ առաջարկել»․ Նիկոլ Փաշինյան

«Էդքան լավ ծրագիր էր Քի Վեսթը, իրականացնեիք, դուք եք հրաժարվել, գնացել Մադրիդյան սկզբունքներ առաջարկել»․ Նիկոլ Փաշինյան

«ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի վեսթի փաստաթուղթ չկա»,- այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցադրումներին։

«Ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, և իմ պատասխանը մեկն է՝ որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուցթ չի եղել, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել Հոկտեմբերի 27 և դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, ուրիշ որևէ բացատրություն չկա․․․»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, դա ճշգրիտ դավադրության տեքստն է։

«Էս 5 տարի է Քի Վեսթ եք ասում, էդքան ուժեղ, լավ ծրագիր էր, իրականացնեիք, ավելին, դուք եք հրաժարվել, գնացել Մադրիդյան սկզբուքներ առաջարկել, բա եթե լավ բան էր, ինչո՞ւ եք հրաժարվել»,- հավելեց վարչապետը։

«Էդքան լավ ծրագիր էր Քի Վեսթը, իրականացնեիք, դուք եք հրաժարվել, գնացել Մադրիդյան սկզբունքներ առաջարկել»․ Նիկոլ Փաշինյան

Leave a Comment