«Ցանկացած կարգավորման տարբերակ շատ ավելի լավ ելք էր խոստանում, քան ինչ որ հիմա ունենք: Նույնիսկ եթե Ադրբեջանը սկսեր ձգձգել այդ հանրաքվեի հարցը, ունենալու էինք միջազգային անվտանգային երաշխիքներ սահմաններում, ունենալու էինք միջազգայնորեն ճանաչված ժամանակավոր վարչակազմ, ապաշրջափակում և Քարվաճառը ու Քաշաթաղի հյուսիսը»։
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։