«Ռեալի» ղեկավարությունը շարունակում է վստահել Ալոնսոյին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է չհեռացնել թիմի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, եթե նույնիսկ Լա լիգայի 19-րդ տուրում թիմը պարտվի «Աթլետիկին»։ Այս մասին հայտնում է Marca-ն:

«Ռեալում» կարծում են, որ Ալոնսոյին պետք է ժամանակ տրամադրել անկախ առաջիկա խաղերի արդյունքներից և գոհ են թիմի ներկայիս վիճակից, «Ժիրոնայի» և «Օլիմպիակոսի» դեմ ցուցադրած խաղից: «Ռեալում» նաև վստահ են, որ վնասվածքները շատ են խանգարել դրական արդյունքի հասնելու հարցում:

«Ռեալն» այժմ երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում 5-րդն է:

Leave a Comment