Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը

Արարատ Միրզոյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի ստորագրմանը։

«Հետադարձ հայացք գցելով այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից ի վեր անցած ժամանակահատվածին՝ կցանկանայի ընդգծել, որ այն նշանակալի ժամանակաշրջան էր մեր գործընկերության համար՝ առանցքային զարգացումներով։

Ուզում եմ անդրադառնալ համատեղ ամենաշոշափելի արդյունքների մի քանի ասպեկտների։

  1. Մենք համատեղ մեկնարկել ենք Վիզաների ազատականացման երկխոսությունը և տեսնում ենք առաջընթաց՝ ներառյալ Գործողությունների ծրագրի միջոցով
  2. Պաշտպանական և անվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցություն,
  3. «Դիմակայունություն և աճ» ծրագիրն առանցքային նշանակություն ունի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ոլորտային համագործակցությունն ընդլայնելու և հիմնական ռազմավարական ոլորտներում ներդրումների ծավալն ավելացնելու համար,
  4. Փոխկապակցվածություն. Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ոչ միայն լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ին և Սևծովյան ռազմավարությանը, այլև կարևոր օղակ է համապատասխան կապուղիների շղթայում։

Մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը։ Եվ սա բացարձակապես մեր հավակնությունների վերջը չէ:

Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Leave a Comment