Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» տեսանյութ է հրապարակել թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի մասին:
«Տասը տարի առաջ մենք ակադեմիայի սանի մասին «Մեկ օր կյանքից» անվանումով ֆիլմ նկարահանեցինք: Այդ ժամանակ Էդիկը տարիքային թիմի ավագն էր և հիանում էր Պերեյրայի, Ժոաոզինյոյի ու Ախմեդովի խաղով: Այժմ նա առաջնորդում է գլխավոր թիմը և օրինակ է երիտասարդ սերնդի համար:
Երազանքներն իրականանում են: Պարզապես պետք է հավատալ»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը: