Ինտերը ցանկանում է պայմանագիր կնքել Ռեալի ֆուտբոլիստի հետ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում, հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ ուկրաինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրիները» փնտրում են թիմի շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերի երկարաժամկետ փոխարինողին, որի պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։

Լունինը իտալական թիմի կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկն է։ 26-ամյա դարպասապահը «արքայական» ակումբում խաղում է 2018 թվականի ամռանից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։ Լունինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։

Leave a Comment