Սրբուհի Գալյանը և Բրազիլի դեսպանը անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում առկա համագործակցությանը


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:


 


Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջանահերթությունները՝


  • սահմանադրական բարեփոխումների օրակարգը․

  • դատաիրավական բարեփոխումները․

  • էլեկտրոնային արդարադատությունը․

  • ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.

  • մարդու իրավունքների պաշտպանությունը․

  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները։



Անդրադարձ է կատարվել նաև երկու պետությունների միջև իրավական փոխօգնության ոլորտում առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցերին։


 


Կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղություններով Բրազիլի հետ համագործակցության հնարավորությունը։

Դիտումների քանակ1

Leave a Comment