ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև կառավարության աշխատանքին։
«Ընդհանուր առմամբ գնահատելով կառավարության նախորդող շրջանի աշխատանքը, ես ուզում եմ ասել, որ ես լավ եմ գնահատում մեր աշխատանքը, բայց ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն, ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, մենք Հայաստանը դուրս ենք բերել փակողուց, մենք Հայաստանը դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար։ Եվ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը իր ինքնիշխան կամքով կարա որոշի, թե ինքը որ ուղղությամբ, ինչ զարգացման, ինչ տեսլական է որդեգրում»,- ասել է վարչապետը։