Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2026-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գոհունակություն է հայտնել կառավարության աշխատանքից և ներկայացնելով երկրի տնտեսական զարգացման ցուցանիշները։ Փաշինյանը կառավարության աշխատանքը գնահատել է «լավ»՝ հայտարարելով, որ 2025-ի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017-ի համեմատ ավելի կլինեն 1 տրիլիոն 542 մլրդ դրամով կամ 133%-ով: «Այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն»,- ասել է նա: Անդրադառնալով 2021-ի ընտրությունների խոստումներին՝ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը լիովին կատարել է միջինը 7% տնտեսական աճ ապահովելու խոստումը, և որ 2021-2024-ին ՀՆԱ-ն աճել է 36.6%-ով: Անդրադառնալով քաղաքացիների կյանքի վրա աճի ազդեցությանը՝ վարչապետը մեջբերել է «Ջինիի գործակիցը», […]

Leave a Comment