Ինչ հարցեր են քննարկել ՀՀ-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչները – Նորություններ 03.12.2025

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը Հունաստանում հանդիպել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում բարեկամական խմբերի համագործակցության ակտիվացմանը վերաբերող քայլեր: Երկուստեք կարեւորվել է միջպետական հարաբերությունները նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին:

Հանդիպման արդյունքներով հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամ Ջուլիետա Ազարյանը, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի մի շարք անդամներ:

Leave a Comment