Նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում

Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման աջակցումը:

ՀՀ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկվել է ««Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի ներկայացմամբ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ք. Նիժնի Նովգորոդում:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Leave a Comment