Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու հետ համեմատ դրախտ էր․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր, որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նիկոլիստներ, էդ որ ասում եք ՝ եթե Սերժի բանակցածը լավն էր, ինչու՞ էր Սերժը Պուտինին նամակ գրում։

Նախ ՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ դրախտ էր։

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվեց, որի արդյունքում 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւը հայտարարեց՝ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախուլյունը»։

Երրորդ՝ 2020-ի հունվարին Փաշինյանը Կապանում գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որտեղ հստակ է Արցախի կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով։

Ավելին՝ նման ձեւակերպումով փաստաթուղթ 2019-ի հունիսին առաջարկվել է Նիկոլին, որից նա հրաժարվել է ՝ ստանալով պատերազմ ու բերելով Արցախի կորուստ։

Այսքանից հետո ի՞նչ եք տեսախցիկների դեմը անկապ խոսում»։

 

մի քանի վերնագիր տուր

–00—ՅՄ

Leave a Comment