https://arm.sputniknews.ru/20251203/mvoskvan-megafvonajin-divanagitutjan-kvoghmnakic-che-peskvovy-banakcutjunneri-masin-96485614.html
«Մոսկվան մեգաֆոնային դիվանագիտության կողմնակից չէ». Պեսկովը` բանակցությունների մասին
«Մոսկվան մեգաֆոնային դիվանագիտության կողմնակից չէ». Պեսկովը` բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Խաղաղության ծրագրի վերաբերյալ մտքերի անմիջական փոխանակում առաջին անգամ է տեղի ունեցել, ընդգծել է Պեսկովը։ 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T14:33+0400
2025-12-03T14:33+0400
2025-12-03T14:37+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
ռուսաստան
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_c844e1232e63efa29f5908ca67b3bf4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունները պետք է անաղմուկ ընթանան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև խաղաղության ծրագրի վերաբերյալ մտքերի առաջին անմիջական փոխանակումը։ Որոշ կետեր ընդունվել են, մյուսները նշվել որպես անընդունելի։Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ այն ձևակերպումը, թե Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, սխալ կլինի։«Ոչ, դա ճիշտ չէր լինի։ Բանն այն է, որ երեկ առաջին անգամ տեղի ունեցավ կարծիքների նման ուղիղ փոխանակում։ Եվ կրկին, ինչպես երեկ ասվեց, որոշ բաներ ընդունվեցին, իսկ մյուսները՝ անընդունելի համարվեցին։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, փոխզիջման փնտրտուք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։Նա չի բացառել, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև առաջիկայում կարող է հեռախոսազրույց տեղի ունենալ։Նշենք, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին և ԱՄՆ նախագահի փեսա, «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:Ռուսական կողմը հանդիպումն արդյունավետ է որակել։
ուկրաինա
ամն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_75fc167155237f75d472780e41bd0b73.jpg
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություն
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություն
Խաղաղության ծրագրի վերաբերյալ մտքերի անմիջական փոխանակում առաջին անգամ է տեղի ունեցել, ընդգծել է Պեսկովը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունները պետք է անաղմուկ ընթանան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվ տվյալ դեպքում մենք մեգաֆոնային դիվանագիտության կողմնակից չենք, բայց նաև տեսնում ենք, որ ամերիկացիները ևս հավատարիմ են այդ սկզբունքին», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ եթե Ռուսաստանը ոչինչ չհայտնի, Արևմուտքը բացահայտի բոլոր գաղտնիքները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև խաղաղության ծրագրի վերաբերյալ մտքերի առաջին անմիջական փոխանակումը։ Որոշ կետեր ընդունվել են, մյուսները նշվել որպես անընդունելի։
Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ այն ձևակերպումը, թե Վլադիմիր Պուտինը մերժել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, սխալ կլինի։
«Ոչ, դա ճիշտ չէր լինի։ Բանն այն է, որ երեկ առաջին անգամ տեղի ունեցավ կարծիքների նման ուղիղ փոխանակում։ Եվ կրկին, ինչպես երեկ ասվեց, որոշ բաներ ընդունվեցին, իսկ մյուսները՝ անընդունելի համարվեցին։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, փոխզիջման փնտրտուք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա չի բացառել, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև առաջիկայում կարող է հեռախոսազրույց տեղի ունենալ։
«Այո, հեռախոսազրույցը հնարավոր է ցանկացած պահի։ Այն արագ կազմակերպելու հնարավորություն կա», – ասել է Պեսկովը։
Ռուսական կողմը հանդիպումն արդյունավետ է որակել։