Բրյուսելը ցանկանում է Եվրոպային ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ և ձգտում է վերանայել ՆԱՏՕ-ի որոշումը՝ ուղղակիորեն չմասնակցել Ուկրաինայի հակամարտությանը։ Հունգարիան դեմ է այս սցենարին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։
«Եվրոպայի Բրյուսելյան կողմը շարունակում է ձգտել մայրցամաքը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Ֆանատիկ պատերազմ հրահրողները, ակնհայտորեն, կփորձեն չեղարկել ՆԱՏՕ-ի նախկին որոշումը, որում նշվում էր, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պատերազմի կողմ չէ, և որ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ ՆԱՏՕ-ի պատերազմող կողմ դառնալը կանխելու համար», – ասել է Սիարտոն։
Նրա խոսքով՝ Հունգարիան, ընդհակառակը, պաշտպանում է ՆԱՏՕ-ի կողմից հակամարտության կողմ չլինելու որոշմանը հետևելը։