Ումերովը Բրյուսելում կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ․ Reuters

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը չորեքշաբթի օրը Բրյուսելում կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ, որից հետո կարող է մեկնել Միացյալ Նահանգներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Ումերովը չորեքշաբթի օրը Բրյուսելում կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ։ Բրյուսելից հետո Ումերովը կարող է մեկնել Միացյալ Նահանգներ՝ հանդիպումների և բանակցությունների համար», – նշվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը նշում է նաև, որ Վլադիմիր Զելենսկին վերադառնում է Կիև Եվրոպա կատարած ուղևորությունից հետո։

Leave a Comment