Տարբեր հարթակներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ. «Ճանապարհային դեպարտամենտը» զգուշացնում է


Վերջին օրերին, օգտագործելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններն ու լուսանկարները, տարբեր հարթակներում (WhatsApp, Telegram) ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:


 


«Տեղեկացնում ենք, որ այդ հաշիվները որևէ առնչություն չունեն «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարի և աշխատակիցների հետ, և դրանցից ուղարկված հաղորդագրություններն արժանահավատ չեն։


 


Խնդրում ենք չպատասխանել նման հաշիվներից ստացված նամակներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ3

Leave a Comment