ՀՀ–ում կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, որովհետև աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ՀՀ-ում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա․ այդ  պրոբլեմը վաղուց վերացված է, նշել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ

ՀՀ–ում կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, որովհետև աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/․ Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, որ մենք առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները։ 


Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի բյուջեի նախագծի խորհրդարանական եզրափակիչ քննարկման ժամանակ։ 


«ՀՀ-ում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա․ այդ պրոբլեմը վաղուց վերացված է», – ասաց վարչապետը։ 


Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության կամ սակավ լինելու պատճառով։ 


«Աղքատությունը հաղթահարելու ձևն աշխատանքն է, բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով», – նշեց վարչապետը։ 


Փաշինյանի խոսքով՝ եթե աշխատանքը նույնպես մարդու բարեկեցությունը չի ապահովում, պետք վերադառնալ կրթությանը և աշխատանքային հմտությունների զարգացմանը, և սա պետք է լինի մեր քաղաքականությունը։


 


Leave a Comment