Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը փաստաբան Սիմոն Քարամին նշանակել է գլխավորելու Լիբանանի ռազմատեխնիկական պատվիրակությունը, որը կմասնակցի Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի իրականացման կոմիտեի նիստերին։ Այս մասին հայտնում է Լիբանանի առաջնորդի գրասենյակը։
«Այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը ստացավ իսրայելական կողմից համաձայնություն՝ պատվիրակության կազմում քաղաքացիական ներկայացուցիչ ընդգրկելու համար, և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաբ Սալամի հետ խորհրդակցություններից հետո, նախագահ Ջոզեֆ Աունը որոշեց նախկին դեսպան, իրավաբան Սիմոն Քարամին նշանակել նույն հանձնաժողովի (Լիբանանի ռազմատեխնիկական կոմիտեի – խմբ.) նիստերին լիբանանյան պատվիրակությունը ղեկավարելու համար», – ասվում է հայտարարության մեջ։