https://arm.sputniknews.ru/20251203/vrastani-nakhagahy-bbc-i-hvodvatsn-ahabekchutjun-e-vorakel-96480393.html
Վրաստանի նախագահը BBC-ի հոդվածն ահաբեկչություն է որակել
Վրաստանի նախագահը BBC-ի հոդվածն ահաբեկչություն է որակել
Sputnik Արմենիա
Վրաստանի նախագահի կարծիքով` Ալեկո Էլիսաշվիլիի գործողությունները և BBC-ի հոդվածը պետք է դիտարկել նույն համատեքստում։ 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T12:34+0400
2025-12-03T12:34+0400
2025-12-03T12:37+0400
վրաստանի հանրապետություն
միխեիլ կավելաշվիլի
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96010047_0:0:1600:901_1920x0_80_0_0_98aa230271ec5ce096becc77c244b9a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ահաբեկչություն է որակել ընդդիմադիր Ալեկո Էլիսաշվիլիի գործողությունները և BBC-ի ռեպորտաժն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները անցյալ տարվա նոյեմբերին բողոքի ցույցերը ցրելու համար քիմիական նյութ են օգտագործել։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հետաքննություն է սկսել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքները ցրելու համար վրացական իրավապահ մարմինների կողմից թունավոր քիմիական նյութերի կիրառման մասին BBC-ի հրապարակման կապակցությամբ։Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ միջազգային դատարաններ դատական հայցեր կներկայացնի BBC-ի դեմ ՝ չհաստատված տեղեկություն տարածելու համար։Մի քանի օր առաջ BBC-ն հայտնեց` իր հավաքած ապացույցները վկայում են, որ Վրաստանի կառավարությունը Թբիլիսիում ցուցարարների դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենք է կիրառել։
վրաստանի հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96010047_123:0:1544:1066_1920x0_80_0_0_cd68ab916d42e1dd0a59335d4d07af2a.jpg
վրաստանի հանրապետություն, միխեիլ կավելաշվիլի, ահաբեկչություն
վրաստանի հանրապետություն, միխեիլ կավելաշվիլի, ահաբեկչություն
Վրաստանի նախագահի կարծիքով` Ալեկո Էլիսաշվիլիի գործողությունները և BBC-ի հոդվածը պետք է դիտարկել նույն համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ահաբեկչություն է որակել ընդդիմադիր Ալեկո Էլիսաշվիլիի գործողությունները և BBC-ի ռեպորտաժն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները անցյալ տարվա նոյեմբերին բողոքի ցույցերը ցրելու համար քիմիական նյութ են օգտագործել։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ միջազգային դատարաններ դատական հայցեր կներկայացնի BBC-ի դեմ ՝ չհաստատված տեղեկություն տարածելու համար։
Մի քանի օր առաջ BBC-ն հայտնեց` իր հավաքած ապացույցները վկայում են, որ Վրաստանի կառավարությունը Թբիլիսիում ցուցարարների դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենք է կիրառել։