Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողների հետ – Նորություններ 03.12.2025

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝

կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը,

բարեվարքության համակարգի տարրերին,

վարքագծի կանոններին,

նվեր ստանալու արգելքին,

շահերի բախմանն ու ազդարարման համակարգին,

ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքներին և նախարարության գործառույթներին:

Քննարկման ավարտին ուսանողները նախարարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը: Նախարարը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական կյանքին:

 

Leave a Comment