Հայաստանի քաղաքացիություն է ստացել 16,000 արցախցի

Նոյեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 23,122 արցախցի, քաղաքացիություն ստացել է 15,819-ը. ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։ Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։ Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ նոյեմբերի 7-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար հավաստագիր է ստացել 3,323 ընտանիք (13,308 անձ), որից 1,237-ն (5,333 անձ) արդեն իրացրել է հավաստագիրը։ Ըստ ԱԱԾ-ի՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,647 արցախցի։ ՆԳՆ-ից նաև հայտնեցին, որ նոյեմբերի 19-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար դիմել և ստացել է 111,853 Ղարաբաղի բնակիչ։ […]

Leave a Comment