Գերմանիան 200 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար

Գերմանիան 200 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու համար՝ PURL նախաձեռնության շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

«Մենք շարունակում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, մտադիր ենք այն ավելի ուժեղացնել։ Գերմանիան PURL մեխանիզմի շրջանակներում երկու փաթեթով Ուկրաինայի համար կգնի ևս 200 միլիոն դոլարի զենք », – հայտարարել է Վադեֆուլը։ Նրա խոսքերը մեջբերվում են մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարը նաև հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 25 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամին՝ ուկրաինական զորքերին ձմեռային սարքավորումներով ապահովելու համար։

Leave a Comment